Մատչելիության հղումներ

Axios-ի փոխանցմամբ՝ Քաթարին հարվածելուց առաջ Նեթանյահուն Թրամփին տեղեկացրել է


Դոհա, պայթյուն հարվածներից հետո, սեպտեմբերի 9,2025 թ.
Դոհա, պայթյուն հարվածներից հետո, սեպտեմբերի 9,2025 թ.

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է, որ Իսրայելը պլանավորում է հարձակվել Քաթարում Համասի առաջնորդների վրա, այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։

Նախորդ շաբաթ Իսրայելը ավիահարվածներ հասցրեց Քաթարի մայրաքաղաքում գտնվող շենքին, որտեղ խորհրդակցում էին պաղեստինյան «Համաս»-ի քաղաքական ղեկավարները՝ սպանելով նրանցից հինգին։ Դոհայում քննարկում էր Գազայում հրադադարի շուրջ ԱՄՆ-ի վերջին առաջարկը։ Սպանվել է նաև Քաթարի անվտանգության ուժերի մեկ ներկայացուցիչ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումը լիովին արդարացված էր, իսկ մի շարք երկրներ դատապարտեցին Իսրայելի հարվածները: Իսրայելի կառավարության անանուն պաշտոնյան լրատվամիջոցներին ասել է, որ հարձակումից առաջ Թել Ավիվը ստացել է ԱՄՆ նախագահի թույլտվությունը: Դոնալդ Թրամփը, մինչդեռ, հայտարարել է՝ ոգևորված չէ այդ գործողությունով:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG