Մատչելիության հղումներ

Լեհաստանը չեզոքացրել է կառավարական շենքերի վրայով թռչող անօդաչու սարքը և ձերբակալել Բելառուսի քաղաքացիների


Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը

Լեհաստանի պետական պաշտպանության ծառայությունը չեզոքացրել է կառավարական շենքերի վրայով թռչող անօդաչու սարք, որը թռչում էր այդ թվում Պարկովա փողոցի և Բելվեդեր պալատի վրայով, հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը:

Տուսկը հավելել է, որ միջադեպի կապակցությամբ ձերբակալվել են Բելառուսի երկու քաղաքացի: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանն իր տարածքում կործանել է ռուսական մի քանի անօդաչուներ, բանակը սա որակել է ագրեսիայի ակտ, որը իրական վտանգ է պարունակում ժողովրդի համար:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG