Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հեռախոսային բանակցություններ կունենա իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ինքը՝ Սպիտակ տանը ղեկավարը, ընդգծելով, որ զրույցի թեման լինելու է «արյունահեղության դադարեցումը»։
«Հուսով եմ, որ արդյունավետ օր կլինի, որի ընթացքում մեզ կհաջողվի հրադադարի համաձայնություն ձեռք բերել»,- նշել է Թրամփը։
Եվրոպական աղբյուրների փոխանցմամբ՝ Պուտինի հետ զրույցից առաջ Թրամփը կապ է հաստատել նաև եվրոպական առաջատար պետությունների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարների հետ։ Սպիտակ տան տեղեկություններով՝ Դոնալդ Թրամփը այսօր պատրաստվում է զրուցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։