ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը BBC-ին ասել է, որ հիասթափված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, բայց դեռ չի դադարեցրել նրա հետ հարաբերությունները:
Հարցին՝ արդյոք նա վստահո՞ւմ է Ռուսաստանի առաջնորդին, Թարմփը պատասխանել է. «Ես գրեթե ոչ մեկին չեմ վստահում»։
BBC-ի հարցին դադարեցրել՞ է Պուտինի հետ հարաբերությունները, ԱՄՆ նախագահը պատասխանել է. - «Ես հիասթափված եմ նրանից, բայց դեռ չեմ ավարտել»։
Թե ինչպե՞ս է Թրամփը համոզելու Պուտինին «դադարեցնել արյունահեղությունը», ԱՄՆ նախագահն արձագանքել է. «Մենք աշխատում ենք դրա վրա»։
«Մենք հիանալի զրույց կունենանք։ Ես կասեմ. «Սա լավ է, կարծում եմ՝ մենք մոտ ենք դրան», և այդ ժամանակ նա կքանդի Կիևում գտնվող մի շենք», - նշել է ԱՄՆ նախագահը։
Օվալաձև սրահից տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը նաև աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին և հաստատել է իր աջակցությունը կազմակերպության ընդհանուր պաշտպանության սկզբունքին։
Նախօրեին Թրամփը հայտարարել է՝ եթե Ռուսաստանը 50 օրվա ընթացքում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնության չհասնի, ապա Վաշինգտոնը Մոսկվայի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ «շատ խիստ» մաքսատուրքեր կսահմանի: