Մատչելիության հղումներ

«Համաս»-ը ժամանակ է պահանջում՝ ուսումնասիրելու Թրամփի ծրագիրը


Իսրայելական ուժերը Գազայի հատվածի սահմանին, սեպտեմբեր, 2025թ.
Իսրայելական ուժերը Գազայի հատվածի սահմանին, սեպտեմբեր, 2025թ.

Գազայի հատվածը վերահսկող «Համաս» խմբավորումը հայտարարել է, թե դեռ ժամանակ է պետք՝ ուսումնասիրելու պաղեստինյան անկլավում երկու տարի շարունակվող ավերիչ պատերազմին վերջ դնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը։

Ամերիկյան առաջարկը, որին իր աջակցությունն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, կոչ է անում հրադադար հաստատել, 72 ժամում ազատ արձակել պատանդներին, «Համաս»-ից պահանջում է զինաթափվել, նախատեսում է Իսրայելի բանակի աստիճանական դուրսբերում Գազայից։ Այս քայլերին, ըստ ծրագրի, պետք է հաջորդի Գազայի անցումային կառավարության ստեղծումը և հատուկ միջազգային խաղաղության խորհրդի ձևավորումը, որի ֆորմալ ղեկավար պետք է հռչակվի Թրամփը:

«Համաս»-ը դեռևս շարունակում է խորհրդակցությունները Թրամփի ծրագրի շուրջ և տեղեկացրել է միջնորդներին, որ որոշ ժամանակ է պետք», - France-Presse գործակալությանն ասել է «Համաս»-ի պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Երեքշաբթի օրը Թրամփը «Համաս»-ին «երեք կամ չորս օր» ժամանակ է տվել իր ծրագիրն ընդունելու համար։ Վաշինգտոնի պլանը ողջունել են ինչպես Իսրայելի իշխանությունները, այնպես էլ գերտերությունները, արաբական երկրները:

«Համաս»-ի քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմադ Նազալը ուրբաթ օրը տարածած հայտարարությունում շեշտել է՝ «ծրագիրը մտահոգիչ կետեր ունի», և խոստացել դրանց մասին խոսել «շուտով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG