Իտալիայով մեկ կրկին զանգվածային բողոքի ցույցեր և գործադուլներ են հաջակցություն իտալական նավատորմի, որն Իսրայելի իրավապահների թիրախում է հայտնել, երբ փորձել է Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնել:
Գործադուլը կաթվածահար է արել Իտալիայի գնացքների, հասարակական տրանսպորտի, նավահանգիստների աշխատանքը խոշորագույն քաղաքներում՝ այդ թվում Հռոմում, Միլանում:
Իսրայելի իշխանությունները ձերբակալել են նավերի անձնակազմերի ավելի քան 400 անդամների տասնյակ երկրներից, որոնց թվում շուրջ չորս տասնյակ իտալացիներ կան՝ այդ թվում երկու պատգամավոր, ըստ Իտալիայի իշխանությունների։
Բողոքի ցույցերի մասնակիցները, Իտալիայի ամենաազդեցիկ արհմիությունը՝ Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիան երկրի իշխանություններին մեղադրում են «բաց միջազգային ջրերում իտալացի աշխատողներին լքելու» մեջ։