Մատչելիության հղումներ

Հորդանանը կհյուրընկալի Հորդանան-Սիրիա-ԱՄՆ հանդիպում՝ քննարկելու Սիրիայի վերակառուցման հարցը


Ամման, Հորդանան, արխիվ
Ամման, Հորդանան, արխիվ

Հորդանանը երեքշաբթի օրը կհյուրընկալի Հորդանան-Սիրիա-ԱՄՆ հանդիպում՝ Սիրիայի վերակառուցմանը աջակցելու ուղիները քննարկելու համար, ասվում է Հորդանիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Հանդիպմանը կմասնակցեն Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին, ԱՄՆ-ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց ու Թուրքիայում դեսպան Թոմաս Բարաքը:

Անցած ամիս ԱՄՆ-ն չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ երկրի կենտրոնական բանկի նկատմամբ, որոնք անհնարին էին դարձնում վարկերի և օգնության տրամադրումը Դամասկոսին:

Անցած տարեվերջի հեղաշրջումից հետո Ռուսաստանում ապաստանած Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների և կողմնակիցների դեմ պատժամիջոցները մնում են ուժի մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG