Մատչելիության հղումներ

Թրամփը չեղարկել է Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները

Լրացված

ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել 2004 թվականից Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները չեղարկելու մասին, որն ուժի է մտնում այսօրվանից։ Փաստաթուղթը նաև վերացնում է Սիրիայի կենտրոնական բանկի նկատմամբ գործող սահմանափակումները, որոնք անհնարին էին դարձնում վարկերի և օգնության տրամադրումն այդ երկրին։

Անցած տարեվերջի հեղաշրջումից հետո Ռուսաստանում ապաստանած
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների և կողմնակիցների դեմ պատժամիջոցները մնում են ուժի մեջ։

«Այս հրամանագիրը վկայում է Միացյալ Նահանգների և Սիրիայի միջև նոր հարաբերություններ կառուցելու՝ նախագահ Թրամփի տեսլականը, երկիր, որը կայուն է, միասնական ու խաղաղ իր հարևանների հետ», - հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG