Իրանն ակնկալում է, որ ռուսական գազի մատակարարումները Ադրբեջանով կսկսվեն շուտով, քանի որ «Գազպրոմի» հետ բանակցություններում գրեթե բոլոր հարցերը լուծված են, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:
Դեսպանը շեշտել է, որ անհրաժեշտ է ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ։
«Եթե այդ հարցը ևս լուծվի, ապա ամեն ինչ կմեկնարկի», - ասել է Ջալալին:
Ապրիլին Մոսկվան և Թեհրանը համաձայնություն են ձեռք բերել 55 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազի մատակարարումների շուրջ:
Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի մեկնարկից հետո Մոսկվան խորացրել է կապերը Իրանի հետ և հունվարին ստորագրել ռազմավարական գործընկերության պայմանագիր Թեհրանի: Երկու երկրներն էլ գտնվում են արևմտյան պատժամիջոցների տակ, իսկ Մոսկվայի նավթային և գազային արտահանումները Եվրոպա զգալիորեն նվազել են։