Իսրայելը հարվածել է Սիրիայի պաշտպանության նախարարությանը՝ սպառնալով է՛լ ավելի սաստկացնել հարձակումները, եթե Դամասկոսը դուրս չբերի կառավարական ուժերը երկրի հարավից, որտեղ վերջին օրերին արյունալի բախումներ են սկսվել դրուզների և տեղական ջոկատների միջև։
Երրորդ օրն է՝ Իսրայելը հարվածում է Սիրիային, այսօրվա հարվածների թիրախում է եղել նաև Սուվեյդա քաղաքը, որտեղ շարունակվում են արյունալի բախումները անվտանգության ուժերի և փոքրամասնության՝ դրուզ զինյալների միջև։
Իսրայելը պնդում է, թե ռազմական ուժ է գործադրում դրուզներին պաշտպանելու համար։