Իսրայելի բանակը այսօր առավոտյան հաղորդել է, որ անցած գիշեր 40 կործանիչ ինքնաթիռներ ավելի քան 100 ռումբով հարձակվել են իրանական տասնյակ ռազմական օբյեկտների վրա: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ թիրախների թվում է եղել նաև Արաքի ծանր ջրի ռեակտորը:
Թեհրանը հայտարարել է, թե «ճառագայթային վտանգ չկա», և որ օբյեկտը տարհանվել էր հարձակումից առաջ:
Իրանը, իր հերթին, այսօր վաղ առավոտյան հարվածել է Իսրայելի հարավում գտնվող հիվանդանոցներից մեկին։ Կադրերում երևում է, որ շենքը գրեթե հիմնովին փլուզվել է: Ըստ հիվանդանոցի տնօրինության՝ զոհեր կամ տուժածներ չկան։
Իրանական հարվածների թիրախում են եղել նաև Թել Ավիվի մոտակայքում գտնվող մի քանի այլ բնակելի շենքեր։ Առնվազն 40 մարդ վիրավորվել է։