Մատչելիության հղումներ

Պուտինը զգուշացնում է ԱՄՆ-ին Ուկրաինային Tomahawk հրթիռներ տրամադրելու դեպքում էսկալացիայի վտանգի մասին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարելը Վաշինգտոնի հետ հարաբերություններում նոր էսկալացիայի կհանգեցնի, բայց մարտադաշտում իրավիճակը չի փոխի:

Wall Street Journal-ը գրել էր, որ ԱՄՆ-ն քննարկում է Tomahawk և Barracuda, ինչպես նաև մոտ 800 կմ հեռահարության այլ հրթիռներ Կիևին տրամադրելու հարցը, որոնցով ուկրաինակսն զինուժը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին: Ըստ աղբյուրի, սակայն, վերջնական որոշում դեռ չկա:

Հարցին, թե ինչ կնշանակի Tomahawk հրթիռների մատակարարումը, ՌԴ նախագահը պատասխանել է, որ դա վտանգավոր կլինի, քանի որ թևավոր հրթիռները հզոր են և սպառնալիք են ներկայացնում. «Անհնար է Tomahawk հրթիռներն օգտագործել առանց ամերիկացի զինվորականների անմիջական մասնակցության», - ասել է Պուտինը,- շարունակելով. «Սա կնշանակի էսկալացիայի բոլորովին նոր, որակապես նոր փուլ, այդ թվում՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG