Մատչելիության հղումներ

«Քննարկում ենք ժամկետների հարցը». Նիկոլ Փաշինյանը՝ Վեհարանը ազատելու մասին


Խորհրդարանում պատասխանելով իշխանական պատգամավոր Էմա Պալյանի հարցին, թե «երբ և ինչ միջոցներով են Վեհարանը ազատելու Կտրիճ Ներսիսյանից», վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե պատգամավորը կուլմինացիան նկատի ունի, ապա դա ինքը պատկերացնում է Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգևոր բովանդակությամբ մեծ միջոցառում, որը պետք է լինի այդ գործընթացի կուլմինացիան:

«Եվ մենք հիմա քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական և բովանդակային հարցերը», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանն ասաց, թե վերջին շրջանում ամենաշատ ժամանակը ծախսում է նրա վրա, որ մի շարք հայրենակիցների և գործընկերների ներկայացնում է, որ այս գործընթացի նպատակը ինտրիգը չէ, կադրային հարց լուծելը չէ, նպատակը հոգևոր է:

Նիկոլ Փաշինյանն Էջմիածնի հրապարակում ծրագրվող միջոցառման մասին այսօր որոշ փակագծեր բացեց՝ ասելով, թե դա չի լինելու բոլորին ծանոթ քաղաքական, հեղափոխական միջոցառում, դա ունենալու է բացառապես հոգևոր, քրիստոնեական արժեքների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու արեժքների վրա հիմնված միջոցառում. «Այնտեղ չեն հնչելու քաղաքական կոչեր, քաղաքական ելույթներ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, թե լինելու են հոգևոր բովանդակության ելույթներ:

«Չի լինելու կոմպրոմիս, բացառված է կոմպրոմիս, Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա, և ես ասում եմ՝ ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ, չի օգնելու, չի փրկելու ոչ մի բան»,- հայտարարեց Փաշինյանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG