Մատչելիության հղումներ

Կրեմլը հերքում է Քելլոգի պնդումը, թե Ռուսաստանը ձգձգում է խաղաղության բանակցությունները


Կրեմլը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացի պնդումը, թե Ռուսաստանը ձգձգում է խաղաղության բանակցությունները։

«Մոսկվան կատարել է բանակցությունների ընթացքում մինչ այժմ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մինչ այդ՝ երեկ, Քիթ Քելլոգը կոչ էր արել Մոսկվային «անհապաղ հրադադար հաստատել ու սկսել եռակողմ բանակցություններ՝ պատերազմը ավարտելու համար»։ «Ռուսաստանը չի կարող շարունակել ժամանակ ձգել՝ ռմբակոծելով Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտները», - գրել է Թրամփի գլխավոր բանագնացը X սոցիալական ցանցում։

Մերժելով այս պնդումները՝ Կրեմլի խոսնակը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Թրամփի վարչակազմին՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի համար:

Դմիտրի Պեսկովի մեկնաբանությունը
please wait

No media source currently available

0:00 0:00:43 0:00


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG