Երեկ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել հրաժեշտի ընդունելություն դեսպան Լիլիթ Մակունցի պատվին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։
Դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ միջոցառմանը ներկա էին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կանզասի Ազգային գվարդիայի և երկկուսակցական առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում ՀՀ պատվո հյուպատոսները, ինչպես նաև ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր հրաժեշտի խոսքում, անդրադառնալով իր չորս տարվա պաշտոնավարմանը, Մակունցը հայտնեցլ է իր խորը երախտագիտությունը։ Նա ընդգծել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ որպես նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կյանքի կոչված կարևորագույն իրադարձություն։
Դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընթացքի և կայունության առանցքային տարր է հայ-ամերիկյան հարաբերությունների անցումը ռազմավարական գործընկերության մակարդակի։
Լիլիթ Մակունցը Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան է նշանակվել 2021 թվականի օգոստոսին, մինչ այդ երկուսուկես տարի ղեկավարել էր Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը: