Մատչելիության հղումներ

Մահացել է աշխարհահռչակ իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն


88 տարեկանում մահացել է աշխարհահռչակ իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն։

Իտալական լրատվամիջոցների համաձայն՝ հայտնի կինոաստղը մահացել է ֆրանսիական Նեմուր քաղաքում գտնվող իր տանը։

Կարդինալեն, որն իր ավելի քան կեսդարյա կարիերայի ընթացքում 120-ից ավելի ֆիլմերում է նկարահանվել, մարմնավորել է նաև հայուհու կերպար՝ ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վեռնոյի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների մասին «Մայրիկ» ֆիլմում։

Կլաուդիա Կարդինալեն նաև Հայաստան է այցելել, 2010 թվականին նա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերից էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG