ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներն այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։
Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակը:
Մայիսի 4-ից փրկարարները փնտրում էին 2 տարեկան Տիգրանին: Փոքրիկը այդ օրը առավոտյան՝ մոտավորապես ժամը 11-ին էր անհետացել: