Մատչելիության հղումներ

Մերձավանում կրակոցների և սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ


Մերձավանում կրակոցների և սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:

Վարույթը նախաձեռնվել է ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը)։

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Ոստիկանությունն այսօր կեսգիշերն անց հաղորդել էր, որ Մերձավանում կրակոցներ են հնչել, սպանվել է համայնքի ընդդիմադիր ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը: Մյուս սպանվածը ոստիկան է, ով Գրիգորյանի ընկերն էր: Կա ևս մեկ վիրավոր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Վարչապետը դատապարտել է այս միջադեպը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG