Մատչելիության հղումներ

Միրզոյանը, Ռուբիոն և Բայրամովը եռակողմ շփումներ են ունեցել


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված Տրանսատլանտյան ընթրիքի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճատև եռակողմ շփումներ են ունեցել, այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Գերատեսչության տարածած հաղորդագրությունում նշվում է. «Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ շարունակական ակտիվ ներգրավածությունն արդեն իսկ հաստատված խաղաղության և դրա հետագա ամրապնդման գործում»:

Այլ մանրամասներ ԱԳՆ-ն չի հաղորդում:

Պետդեպից ավելի վաղ հայտնել էին, որ Ռուբիոն ընդգծել էր ԱՄՆ նախագահի ձեռքբերումները՝ ուղղորդելու Հայաստանին և Ադրբեջանին դեպի երկարաժամկետ խաղաղության ճանապարհ:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG