Մատչելիության հղումներ

Մոսկվան հույս ունի, որ Պուտին-Թրամփ հանդիպումը կխթանի երկկողմ հարաբերությունների կարգավորումը


Մոսկվան հույս ունի, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների առաջիկա հանդիպումը կխթանի երկկողմ հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ ավիահաղորդակցության վերականգնումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Նա նշել է, որ հանդիպումը կարող է տեղից շարժել նաև նման հարցերի լուծումը, թեև Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի ուշադրության կենտրոնում կլինեն այլ թեմաներ։

Պուտինն ու Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ բանակցությունների հիմնական թեման կլինի ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորումը։

Թրամփը հայտարարել է, որ «կառուցողական զրույց» է ակնկալում ռուս պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում, նաև ասել է, թե դժգոհ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից՝ Ռուսաստանին տարածքային զիջումները բացառելու համար։

XS
SM
MD
LG