Մատչելիության հղումներ

Մյունխենի օդանավակայանը մի քանի ժամով դադարեցրել է աշխատանքները՝ ԱԹՍ-ների պատճառով


Մյունխենի օդանավակայանը գիշերը մի քանի ժամով դադարեցրել է աշխատանքները՝ օդային տարածքում նկատված անօդաչու թռչող սարքերի պատճառով: Աշխատանքները վերսկսվել են առավոտյան:

Չեղարկվել է17 չվերթ շուրջ 3000 ուղևորների համար:

Եվս 15 ժամանող չվերթ վերահասցեավորվել է գերմանական այլ քաղաքների օդանավակայաններ:

Նախորդ շաբաթ նման միջադեպերի հետևանքով աշխատանքները ժամանակավորապես դադարեցրել էին Դանիայի և Նորվեգիայի օդանավակայանները:

ԱԹՍ-ների պատկանելիության մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում:

Մյունխենում երկու օր առաջ ռումբի ահազանգի պատճառով փակվել էր «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնի անցկացման վայրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG