ՄԱԿ-ի միջուկային վերահսկիչ մարմինը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ նախորդ շաբաթ Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի մոտ տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքերի հարձակում:
Սրա հետևանքով կայանի սառեցման ավազանի մոտ վնասվել են մի քանի մեքենաներ։
ԱԷՄԳ-ի հաղորդմամբ՝ վեց անօդաչու սարքի հարված է գրանցվել, որևէ վիրավորի մասին հաղորդում չկա։