Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան:
Վարչապետի աշպատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Փաշինյանը նախօրեին խորհրդարանում հաստատեց՝ ընդունել է մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա մեկնելու Ռուսաստանի նախագահի հրավերը:
Ըստ նրա՝ այդ միջոցառումը կարևոր է Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի համատեքստում, բացի այդ՝ այցն, ասաց, առիթ է նաև երկկողմ օրակարգի հարցերի քննարկման համար, որը բաց թողնելը ճիշտ չի լինի: Ինչ վերաբերում է երկկողմ հանդիպումներին, միայն նշեց՝ շփումներ կլինեն, բայց դժվարացավ ասել՝ դրանք պաշտոնակա՞ն կլինեն, թե՞ ոչ: