Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ Ելիսեյան պալատում այսօր նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:
Պաշտոնական հաղոդագրությունում մանրամասներ չեն փոխանցվում: Այսօր Ֆրանսիան նշում է Ազգային տոնը, որի առթիվ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին:
Հայաստանի վարչապետն այսօր Բրյուսելում եռակողմ հանդիպում է ունեցել Եվրպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահների հետ, հանդիպել է նաև Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։