Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
«Երկու նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Պուտինն իր բելառուս գործընկերոջը մանրամասներ է հայտնել Ալյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ վերջին գագաթնաժողովի արդյունքների մասին», - հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։