Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների միջև այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը «Ռոյթերզ»-ին հայտնել է, թե Սպիտակ տան ղեկավարը Զելենսկուն փոխանցել է Պուտինի առաջարկը՝ սառեցնել առաջնագիծը, եթե Կիևը զիջի ամբողջ Դոնեցկը՝ Ուկրաինայի արդյունաբերական շրջանը։
Վլադիմիր Զելենսկին, ըստ «Ռոյթերզ»-ի աղբյուրների, մերժել է առաջարկը։
Ռուսաստանն արդեն վերահսկում է Դոնեցկի մարզի մոտ երեք քառորդը, ուր առաջին անգամ ներխուժել էր 2014-ին։