Այս գիշեր ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Զապորոժիեին, վիրավորվել է 66-ամյա մի կին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բնակելի շենքում, հրդեհն արդեն մարվել է։
Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զինված ուժերը 474 հարված են հասցրել 13 բնակավայրերի վրա:
Իսկ Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատևն էլ հայտնել է, որ Սոչիում ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են տղամարդու վարած մեքենային, որը մահացել է։
Ընդհանուր առմամբ, նախնական տեղեկությունների համաձայն, շրջանում վնասվել է վեց մասնավոր տուն։