Այսօր առավոտյան ռուսաստանյան Ռոստովի մարզում տասնյակ գնացքներ շեղվել են ժամանակացույցից անօդաչու թռչող սարքերի խոցման հետևանքով, հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը։
Ըստ հաղորդագրության՝ Ռոսոշ-Սոխրանովկա հատվածում Սերգեևկա կայարանի մոտ գտնվող կոնտակտային ցանցի աշխատանքը խափանվել է անօդաչուի անկման պատճառով։
Հաղորդվում է, որ գնացքների երթևեկությունն արդեն վերականգնվել է, սակայն 38 գնացք երթևեկում է մինչև երեքուկես ժամ ուշացումներով։
Վերջին շաբաթներին ուկրաինական դրոնները հաճախ են թիրախավորում Ռուսաստանի հարավային շրջանների երկաթուղային ենթակառուցվածքները , ինչը հանգեցրել է գնացքների երթևեկության ուշացումների, այդ թվում՝ Մոսկվա-Ռոստով-Սոչի գլխավոր գծի վրա։