Ռուսական ուժերը Ուկրաինայի տարածքում դրոններով և հրթիռներով թիրախավորել են էներգետիկ օբյեկտներ, հիմնական հարվածները տեղի են ունեցել Պոլտավայի շրջանում և Խարկովում։
Պոլտավայում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան, սակայն հաղորդվել է, որ բազմաթիվ դպրոցներ ստիպված են անցնել հեռավար ուսուցման՝ անվտանգության նկատառումներով։
Խարկովում վիրավորվել է երեք մարդ։ Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ դրոնների հարձակումներին հրդեհ է հաջորդել, որի հետևանքով հազարավոր տնային կենդանիներ են սատկել Խարկովի Նովա Վոդոլախայում։
Ավերածությունների մասին են հաղորդել նաև Սումիի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Կիևի մարզերի պաշտոնյաները։