Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հայտարարում է, թե վերահսկողության տակ է առել Չասով Յար քաղաքը


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե լիակատար վերահսկողության տակ է առել Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքը, որի համար կատաղի մարտեր էին ավելի քան մեկուկես տարի:

Ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքը գտնվում է բլրի վրա, որտեղից հնարավոր է թիրախավորել ուկրաինական պաշտպանության արևելյան թևը՝ ճանապարհ բացելով նոր առաջխաղացման համար։

Ուկրաինական բանակի խոսնակը այս հայտարարությունը «քարոզչություն» է որակել, սակայն ռուսների հրապարակած, Reuters-ի կողմից ստուգված տեսանյութում երևում է՝ ինչպես են զինվորները բարձրացնում ռուսական դրոշը քաղաքի ամայի ավերակներում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG