Ռուսաստանը Կիևին է հանձնել ևս 1000 ուկրաինացի զինվորների մարմիններ՝ անցած ամիս Ստամբուլում ձեռք բերված համաձայնության շրջանակներում, հայտարարել է Մոսկվայի գլխավոր բանագնաց Վլադիմիր Մեդինսկին։
Դրա դիմաց Մոսկվան ստացել է 19 ռուս զինվորների մարմին։
Դիերի փոխանակումը դարձել է կողմերի միջև ևս մեկ տարաձայնության պատճառ։ Մոսկվան պնդում է, թե մինչ օրս Ուկրաինային հանձնված 6000 մարմինների դիմաց Կիևը փոխանցել է հարյուրից էլ պակաս։ Ռուսական կողմում հայտարարում են, թե սա վկայում է հակառակորդի անհամեմատ շատ զոհերի մասին։ Կիևը հակադարձում է, թե Մոսկվան վերադարձված դիերի մեջ նաև ռուս զինվորերի է փոխանցել։