Մատչելիության հղումներ

Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել


Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող է մահացել, տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեն:

Կառույցից նշեցին, որ քրեական գործ է հարուցվել, սակայն թե որ հոդվածներով, առայժմ չեն հրապարակում:

Ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, ըստ նախնական տվյալների՝ Սյունիքի մարզի սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն մահացել է՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք:

Իրականացվում է նախաքննություն։

«Ազատության» տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG