Մատչելիության հղումներ

Շոումեն Քիմմելի հաղորդումը չեղարկվել է Քըրքի սպանության վերաբերյալ մեկնաբանությունների պատճառով


Հայտնի ամերիկացի շոումեն Ջիմի Քիմմելի միլիոնավոր դիտումներ ունեցող հեռուստահաղորդումը անորոշ ժամանակով չեղարկվել է աջ ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ արված մեկնաբանությունների համար։

Իր հաղոդրման ընթացքում Քիմմելն ասել էր, թե «MAGA (Make America Great Again-խմբ.) բանդան» փորձում է քաղաքական միավորներ հավաքել ակտիվիստի սպանությունից։

Հաղորդման չեղարկման վերաբերյալ ABC հեռուստաընկերությունն է հայտարարել, շոումենը որոշումը չմեկնաբանելով հեռացել է հաղորդման տաղավարից։

Միացյալ Նահանգների նախագահի արձագանքը չի ուշացել:

«Հիանալի նորություն Ամերիկայի համար», - Truth հարթակում գրել է Դոնալդ Թրամփը։

Քիմմելի հետևորդները այս որոշումը խոսքի ազատության ոտնահարում են որակում։

XS
SM
MD
LG