Մատչելիության հղումներ

Սիրիայի և Իսրայելի ներկայացուցիչները հանդիպել են՝ քննարկելու տարածաշրջանային կայունությունը


Սիրիան բախումների օրերին, 16-ը հուլիսի, 2025թ.
Սիրիան բախումների օրերին, 16-ը հուլիսի, 2025թ.

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին Փարիզում հանդիպել է իսրայելական պատվիրակությանը՝ քննարկելու տարածաշրջանում և Սիրիայի հարավում կայունությունը ամրապնդելու հարցը, հաղորդում է Սիրիայի պետական SANA գործակալությունը։

Սիրիացի և իսրայելցի պաշտոնյաները ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցություններ են վարում՝ Սիրիայի հարավում հակամարտությունը թուլացնելու նպատակով։

SANA-ի հաղորդմամբ կողմերի միջև քննարկումները կենտրոնացած են եղել հակամարտության թուլացման և Սիրիայի ներքին գործերին չմիջամտելու վրա։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Իսրայելի և Սիրիայի միջև 1974թ․ ստորագրված զորքերի բաժանման մասին համաձայնագրի վերակենդանացման հարցին, որով ՄԱԿ-ի միջնորդությամբ ստեղծվել էր բուֆերային գոտի Գոլանի բարձունքներում։

Սա երկու կողմերի երկրորդ հանդիպումն էր Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկ ամսից էլ պակաս ժամանակում:

Անցած ամիս Սիրիայի հարավի Սվեյդա նահանգում բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ են։ Իսրայելն օդային հարվածներ էր իրականացրել՝ կանխելու, իր բնորոշմամբ, դրուզների զանգվածային սպանությունները կառավարության կողմից։

XS
SM
MD
LG