Մատչելիության հղումներ

Սովը Գազայում աղետալի մակարդակի է հասել. «Համաս»


Գազայի հատված - Պաղեստինցիները սննդի են սպասում Նուսեյրաթի մարդասիրական օգնության բաշխման կետում, հունիս, 2025թ.
Գազայի հատված - Պաղեստինցիները սննդի են սպասում Նուսեյրաթի մարդասիրական օգնության բաշխման կետում, հունիս, 2025թ.

Սովը Գազայի հատվածում աղետի մակարդակի է հասել Իսրայելի կողմից անկլավի շարունակվող շրջափակման հետևանքով, հայտարարել է պաղեստինյան «Համաս» շարժումը:

«Ֆաշիստական օկուպացիոն կառավարության կողմից արդեն 21 ամիս շարունակվող՝ սովը որպես զենք օգտագործելը և Գազայի բնակիչներին առաջին անհրաժեշտության իրերից զրկելը՝ որպես ցեղասպանության գործիքներ, անմեղ երեխաների և խաղաղ բնակիչների դեմ ծանրագույն հանցագործությունն է արդի պատմության մեջ», - հայտարարել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը իր Տելեգրամ ալիքում:

«Համաս»-ը միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ին և արաբա-իսլամական պետություններին է դիմում կոչով՝ անհապաղ միջոցներ կիրառել իսրայելական շրջափակմանը վերջ դնելու համար:

Այս տարվա մարտի 2-ից Գազա մուտք չի գործում միջազգային մարդասիրական օգնություն, Իսրայելի որոշմամբ փակ են մնում բոլոր հսկիչ անցակետերը: Ինչպես նշել է «Ալ-Ջազիրա»-ն, իսրայելական շրջափակումը Գազայի հատվածում 2.1 միլիոն մարդու սովի շեմին է հասցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG