Թուրքական դատարանը կալանավորել է Ստամբուլի քաղաքապետարանի 18 աշխատակցի՝ կոռուպցիայի մեղադրանքով մինչ նրանց դատավարությունը, հաղորդում են պետական «Անադոլու» գործակալությունը և այլ լրատվամիջոցներ։ Այս գործողություններն իրականացվում են ընդդիմության և Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի շուրջ զարգացումների ֆոնին։
Նրանց թվում են քաղաքապետարանի գլխավոր քարտուղարը, Իմամօղլուի աշխատակազմի ղեկավարը, քաղաքապետարանի վարչությունների պատասխանատուներ:
Նախագահ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակից Իմամօղլուն մարտին բանտարկվել է կոռուպցիայի մեղադրանքով:
Քաղաքապետը հերքում է բոլոր մեղադրանքները: Նրա կալանավորումը վերջին տասը տարիների ամենամեծ բողոքներն է հարուցել Թուրքիայի ողջ տարածքում: Կառավարությունն էլ իր հերթին հերքում է այս գործընթացի քաղաքականացված լինելը: