Մատչելիության հղումներ

Թրամփը սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կընդունի Էրդողանին


ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Էրդողանի համատեղ ասուլիսը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 13-ը նոյեմբերի, 2019թ.
ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Էրդողանի համատեղ ասուլիսը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 13-ը նոյեմբերի, 2019թ.

ԱՄՆ առաջնորդը հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, այցի նախաշեմին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է առևտրային և ռազմական համաձայնագրեր կնքել Անկարայի հետ։

«Մենք նախագահ Էրդողանի հետ աշխատում ենք բազմաթիվ առևտրային և ռազմական համաձայնագրերի վրա, այդ թվում՝ Boeing ինքնաթիռների լայնածավալ գնման, F-16-ի խոշոր գործարքի և F-35-ի բանակցությունների, որոնք, ակնկալում ենք, դրական կավարտվեն», - գրել է նա Truth Social-ում։

Էրդողանը վերջին անգամ Սպիտակ տուն է այցելել 2019-ին՝ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում: Չնայած նրանք սերտ անձնական կապեր ունեին՝ երկու նախագահների հարաբերություններում եղել են նաև լարված միջադեպեր:

2019 -ին, երբ Անկարան S-400 հրթիռային պաշտպանության համակարգեր գնեց Ռուսաստանից, Թրամփը չեղարկեց Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև դադարեցրեց ինքնաթիռների համատեղ արտադրության ծրագիրը։ Հետագայում կողմերը համաձայնության եկան F-16 կործանիչներ գնելու շուրջ։

«Նախագահ Էրդողանի հետ մենք միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Անհամբեր սպասում եմ նրան տեսնել սեպտեմբերի 25-ին», - գրել է Թրամփը իր սոցիալական էջում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG