Մատչելիության հղումներ

Թրամփը սկսել է Զելենսկու և Պուտինի հանդիպման նախապատրաստումը


ԱՄՆ, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Զելենսկի, Վլադիմիր Պուտին, կոլաժ
ԱՄՆ, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Զելենսկի, Վլադիմիր Պուտին, կոլաժ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ սկսել է Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Երեկ Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում գրել է. - «Մենք քննարկել ենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք կտրամադրեն տարբեր եվրոպական երկրներ՝ Միացյալ Նահանգների հետ: Բոլորը շատ ոգևորված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու հնարավորությամբ»։

Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ հանդիպումներից հետո հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ Ամերիկյան Axios-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում է, թե Սպիտակ տունը հույս ունի Զելենսկու և Պուտինի միջև հանդիպումն անցկացնել մինչև այս ամսվա վերջ։ Reuters-ը, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրը, հաղորդում է՝ Զելենսկի-Պուտին հանդիպումը կարող է տեղի ունենալ Հունգարիայում: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, մինչդեռ, հայտարարել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Ժնևում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG