Հայաստանի կառավարության բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության գործնական իրագործումը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին իր ելույթում:
Կառավարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններին, միջազգային հարաբերություններում երկրի առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։
Կապանում անցկացվող աշխատաժողովում վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ, նաև ասված է հաղորդագրությունում: