Մատչելիության հղումներ

Վերջին մեկ տարում մեղադրյալի աթոռին հայտնված ու պաշտոնից հեռացած թաղապետերը


Արամ Ազատյանը, Տիգրան Տեր-Մարգարյանն ու Ռազմիկ Մկրտչյանը
Արամ Ազատյանը, Տիգրան Տեր-Մարգարյանն ու Ռազմիկ Մկրտչյանը

Երևանի 12 վարչական շրջաններից 3-ի ղեկավարները վերջին մեկ տարում հայտնվեցին մեղադրյալի աթոռին, հետո հրաժարականի դիմումներ գրեցին ու հեռացան պաշտոնից:

Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը նախորդ տարի կալանավորվեց՝ որպես պաշտոնատար անձ երկու անգամ խոշոր չափով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիքի դրդելու մեղադրանքով։ Նա շուրջ երկու ամիս գտնվել է տնային կալանքում, ավելի քան տասը ամիս՝ կալանավայրում։

Հուլիսի 18-ին դատարանը նրան գրավի դիմաց ազատեց տնային կալանքից՝ խափանման միջոցը փոխելով վարչական հսկողությամբ։ Ազատյանին արգելված է լքել երկիրը ու շփվել գործով անցնող կողմերի հետ։ Նա պարտավոր է շաբաթական մեկ անգամ ներկայանալ պրոբացիայի ծառայություն։

Տնային կալանքից դուսր գալուց հետո, Ազատյանն ընդամենը երեք օր աշխատանքի գնաց, հետո ֆեյսբուքյան իր էջում ազատման դիմումի մասին գրեց: Ազատյանի փաստաբանները պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան՝ խափանման միջոցների կիրառման ընթացքում Ազատյանի կոնվենցիոն իրավունքների խախտման վերականգնման պահանջով։

Նախկին թաղապետը հարցազրույց տալ հրաժարվեց, բայց գրավոր պատասխանեց մեր հարցերն. «Դիրքրոշումս կհայտնեմ, երբ դատական գործընթացն ավարտվի: Այժմ՝ ընթացքի մեջ, որևէ մեկնաբանություն չեմ տա: Մեղադրանքը միանշանակ չեմ ընդունում, ինչ վերաբերում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը թողնելուն, ապա ազատման դիմում գրելն իմ որոշումն էր»:

Ապրիլի 30-ին էլ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն էր տեսախցիկների առաջ՝ ուղիղ եթերում, բռունցքներով հարվածել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ավելի ուշ, լրագրողներին ասել էր՝ չի փոշմանել արարքի համար: Չախոյանն ու ավագանու ընդդիամադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը մանկապարտեզներից մեկի վերանորոգման աշխատանքներն էին դարձրել քննարկման թեմա, պնդելով, որ վերանորոգման աշխատանքները որակյալ չեն արվել, գումարներ են գրպանվել: Այս հրապարակումից հետո նրանց էր զանգել Տիգրան Տեր-Մարգարյանը, սկզբում ասել էր, որ մանկապարտեզի աշխատանքները քաղաքապետարանը չի ընդունել՝ թերի համարելով, հետո անցել փոխադարձ վիրավորանքներով զրույցի: Ի պատասխան սեռական բնույթի հայհոյանքի՝ Չախոյանն ու ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը թաղապետարանում Տեր-Մարգարյանի լուսանկարի վրա տեսախցիկների առջև յոգուրտ էին լցրել:

Այս դեպքից որոշ ժամանակ անց հրաժարականի դիմում գրեց նաև Տիգրան Տեր-Մարգարյանը: Գործի նախաքննությունն ավարտվել ու դատարան է ուղարկվել: Մեղադրանք է առաջադրվել 7 հոգու: Նախկին թաղապետն ու աշխատակցիները մեղադրվում են խմբով Արթուր Չախոյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ ակտիվիստ Չախոյանն ու ավագանու ընդդիմադիր անդամ Մանուկյանը մեղադրվում են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար: Գործով անցնող բոլոր կողմերը չեն ընունում մեղադրանքը:

Շուրջ 2 ամիս անազատության մեջ մնալուց հետո տնային կալանքի ուղարկվեց Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մրտչյանը: Քննչական կոմիտեից մինչև այս պահը ո՛չ հերքում, ո՛չ էլ հասատում են մամուլը հեղեղած տեղեկությունները, թե Մկրտչյանն իշխող կուսակցության Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին խմբով ծեծելու համար է կալանավորվել:

Ի դեպ, ՔՊ-ական Մկրտչյանը, սեփական դիմումով աշխատանքից ազատվելուց 4 օր անց էր կալանավորվել: Նրա փաստաբան Հրանտ Դադոյանն էլ մեր հարցերին չպատասխանեց, ասաց ֆեյսբուքյան իր գրառումից զատ ասելիք չունի: Իսկ Ֆեյսբուքում գրել է. «Պաշտպանական կողմը հատուկ ընդգծում է, որ առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում Մկրտչյանի իրական գործողություններին: Առաջիկայում օրենքով սահմանված կարգով հայտնի կլինեն փաստեր, որոնք կբացահայտեն դեպքի իրական դրդապատճառներն ու շահագրգիռ անձի հետապնդած նպատակը»:

Այս թեմայով լուռ են նաև ՔՊ-ականներն ու հենց Շենգավիթի տարածքային կառույցի անդամները: Նրանցից Հռիփսիմե Հունանյանն էր ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում հաստատել, որ ծեծ եղել է. «Խնդիր է եղել թաղապետի և խորհրդի անդամների հետ, որի հետևանքով էլ այսպիսի իրավիճակ է ստեղծվել»: Հարցին, թե ծեծ եղե՞լ է, Հունանյանն ասել է. «Եղել է, բայց չգիտեմ՝ ինչ մասշտաբի»:

Մեր տեղեկություններով Ռազմիկ Մկրտչյանը, չնայած տարածված լուրերի, կուսակցությունից չի հեռացվել, բայց միջադեպի հետ կապված երիտասարդ մի ՔՊ-աական կին է հեռացվել: Մամուլը գրում է, որ հենց նա է ժամադրել Ռազմիկ Մկրտչյանին ու Տիգրան Մակարյանին, որոնք մինչև այդ աշխատանքային լարված հարաբերություններ են ունեցել: Այդ հանդիպման ընթացքում էլ, ըստ մամուլի, Ռազմիկ Մկրտչյանը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Տիգրան Մակարյանին:

Մեղադրյալի աթոռին հայտնված, ապա պաշտոնները լքած երեք թաղապետերն էլ ղեկավարել են Երևանի ամենախոշոր վարչական շրջանները:

«Ազատության» ռեպորտաժը ստորև.

Վերջին մեկ տարում մեղադրյալի աթոռին հայտնված ու պաշտոնից հեռացած թաղապետերը
please wait

No media source currently available

0:00 0:04:36 0:00
Ուղիղ հղում
























Իսկ Արթուր Չախոյանին ու ավագանու ընդդիամդիր անդամ Մեսրոպ Մանուկյանին



մի խումբ անձանց հետ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարել է խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, որը դրսևորվել է անձին ստորացնելով ու անպարկեշտ արտահայտություններով։


Ռազմիկ Մկրտչյանն անազատության մեջ էր մնացել 1 ամիս ու մի քանի պր

XS
SM
MD
LG