Մատչելիության հղումներ

Վրաստանում հերթական ընդդիմադիր գործիչն է ձերբակալվել


Վրաստանցի ընդդիմադիր գործիչ Լևան Խաբեիշվիլի, արխիվ
Վրաստանցի ընդդիմադիր գործիչ Լևան Խաբեիշվիլի, արխիվ

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է ընդդիմադիր «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Լևան Խաբեիշվիլիին, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Ավելի վաղ Խաբեիշվիլին հայտարարել էր, որ հոկտեմբերի 4-ին պլանավորում է «խաղաղ հեղափոխություն» իրականացնել․ այդ օրը երկրում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Ընդդիմադիր գործչի ձերբակալության պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG