Մատչելիության հղումներ

Ըստ Ռուբիոյի՝ Թրամփն առաջիկայում կորոշի, թե դեռ որքան ժամանակ են հատկացնելու պատերազմը դադարեցնելու հարցին


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփն առաջիկայում կորոշի, թե իր վարչակազմն «ամենաբարձր մակարդակով» դեռ որքան ժամանակ է հատկացնելու՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցին։

«Սա պատերազմ է, որը չունի ռազմական լուծում։ Ըստ էության, Պուտինը չի կարող գրավել ամբողջ Ուկրաինան, Ուկրաինան էլ չի կարող ռուսներին վերադարձնել այնտեղ, որտեղ նրանք գտնվում էին 2014 թվականին։ Այսպիսով, հարցն այն է, թե ով է աշխարհում միակ առաջնորդը, որը կարող է խոսել երկու կողմերի հետ և, հուսով եմ, նրանց միջև համաձայնության հասնել, և դա նախագահ Թրամփն է։ Սա այն ամենն է, ինչ նա փորձում էր անել։ Տեսե՛ք, մենք ավելի ենք մոտեցել », - Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Մարկո Ռուբիոյի խոսքով՝ խնդիրն այն է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները «դեռևս մի փոքր հեռու են իրարից»։

Նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Վաշինգտոնը դեռ հավատարիմ է Մոսկվայի և Կիևի հարաբերությունների կարգավորմանը, կօգնեի և կանի հնարավորը՝ միևնույն ժամանակ շեշտելով․ - «Մենք չենք պատրաստվում յուրաքանչյուր կանչով թռչել աշխարհի մի ծայրից մյուսը՝ հանդիպումները միջնորդելու համար»։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր հայտարարել, թե Մոսկվան և Կիևը հիմա պետք է կարգավորման կոնկրետ առաջարկներ ներկայացնեն, և եթե առաջիկայում առաջընթաց չլինի, Վաշինգտոնը կհրաժարվի իր միջնորդական ջանքերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG