Մատչելիության հղումներ

Զելենսկին որոշում է ստորագրել. պատժամիջոցներ են կիրառվել 76 անձի նկատմամբ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է պատժամիջոցների մասին ավելի վաղ ընդունված որոշումը, որը տարածվում է ավելի քան յոթ տասնյակ անձանց, մոտ ութ տասնյակ կազմակերպությունների վրա։

«Ազատության» ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ պատժամիջոցներ են կիրառվել 76 անձի նկատմամբ։ Բացի Ռուսաստանի քաղաքացիներից, ցանկում ներառված են նաև մի խումբ ուկրաինացիներ՝ բլոգեր Միրոսլավ Օլեշկոն, նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, քաղաքագետ Կոնստանտին Բոնդարենկոն։

Լրատվամիջոցը նշում է, որ սև ցուցակում հայտնված ուկրաինացիները դեռևս չեն մեկնաբանել իշխանությունների այդ որոշումը։ Ինքը Զելենսկին այդ քայլը որակել է «ճնշում ռուսական ազդեցության ցանցերի վրա»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG