Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կլինի «ամենաարդյունավետ ուղին»՝ խաղաղության հասնելու համար:
Զելենսկին, ելույթ ունենալով օգոստոսի 24-ին՝ երկրի Անկախության օրվա միջոցառման ժամանակ, խոստացել է Ռուսաստանին խաղաղության մղել։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, սակայն, ասել է, թե Կիևը խաղաղություն չի ուզում:
Իր ելույթում Զելենսկին նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան համաձայն են՝ Ուկրաինան «դեռ ամբողջությամբ չի հաղթել, բայց հաստատ չի էլ պարտվելու»։