Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը հավանություն է տվել Ուկրաինային ընդլայնված շառավղով 3350 հրթիռների (ERAM) վաճառքին, գրում է The Wall Street-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Հրթիռներն Ուկրաինա են հասնելու մոտ վեց շաբաթից:
Ըստ պարբերականի զրուցակցի՝ սպառազինության 850 միլիոն դոլարանոց փաթեթը, որն «այլ անվանումներ» էլ է ներառում, ֆինանսավորվում է հիմնականում եվրոպական երկրների կողմից: WSJ-ի աղբյուրները նշել են, որ հրթիռների վաճառքի վերաբերյալ որոշումը հետաձգվել էր մինչև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ Միացյալ Նահանգների նախագահի հանդիպումները:
ԱՄՆ պաշտոնյաները WSJ-ին փոխանցել են նաև, որ 450 կիլոմետր առավելագույն շառավղով ERAM հրթիռների կիրառման համար Կիևին անհրաժեշտ կլինի Պենտագոնի համաձայնությունը:
Գարնան վերջից ԱՄՆ-ը թույլ չի տալիս Ուկրաինային մեծ հեռահարությամբ հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին: Խոսքը ոչ միայն ամերիկյան հրթիռների, այլև եվրոպական երկրների կողմից Ուկրաինային մատակարարվող այն զենքերի մասին է, որոնց կիրառման համար անհրաժեշտ են ամերիկյան հետախուզական տվյալներ և որոնք ՄԱՆ-ից բաղադրիչներ են պարունակում: