Մատչելիության հղումներ

Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա


Զելենսկին Սաուդյան Արաբիայում, 10-ը մարտի, 2025թ․
Զելենսկին Սաուդյան Արաբիայում, 10-ը մարտի, 2025թ․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 10-ին ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ այսօր նախատեսված են բանակցություններ Ուկրաինայի պաշտոնյաների և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։

«Մենք վայրէջք կատարեցինք Ջիդդայում», - հաղորդում է France-Presse-ը՝ վկայակոչելով ուկրաինական պատվիրակության պաշտոնական ներկայացուցչին։

CNN-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն այս շաբաթ Սաուդյան Արաբիայում առանձին հանդիպումներ կունենան ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հերքել էր Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին տեղեկությունը։

Այսօր սպասվող բանակցություններին ամերիկյան կողմից կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ, Ուկրաինայի պատվիրակությունը կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Բանակցություններին ընդառաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին պնդել է, որ իր առաջնային խնդիրն է դադարեցնել պատերազմը Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև, և հույս է հայտնել, թե այսօր կայանալիք հանդիպմանը Զելենսկին ցույց կտա, որ պատրաստ է գնալ խաղաղության։ Նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ ասել է, թե Վաշինգտոնում հուսով են նաև ուկրաինական հազվագյուտ մետաղների համատեղ շահագործման գործարքը կնքել։

Ուկրաինան, իր հերթին, բանակցություններում պատրաստվում է առաջարկել հրադադար օդում ու Սև ծովում։

«Ուկրաինան խաղաղության է ձգտում պատերազմի առաջին իսկ վայրկյանից, և մենք միշտ ասել ենք, որ պատերազմը շարունակվում է միայն Ռուսաստանի պատճառով», - նախօրեին հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG