Բաքուն վերստին հայտարարում է՝ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը

Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Պաշտոնական Բաքուն կրկին հայտարարում է՝ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ վերացնելու «տարածքային պահանջները»։

«Վաշինգտոնյան հանդիպման արդյունքները վերահաստատեցին Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգը: Խաղաղության այս պատմական հնարավորությունից օգտվելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար պետք է վերացվեն Հայաստանի Սահմանադրության տարածքային պահանջները», - մասնավորապես ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «պետական ինքնիշխանության օրվա» կապակցությամբ տարածած հայտարարությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևը կրկին ՀՀ Սահմանադրության փոփոխությունից է խոսել. Միրզոյանը պնդում է՝ Երևանը Սահմանադրություն փոխել չի պարտավորվելԽաղաղության համաձայնագիր չի ստորագրվել մի կոնկրետ պատճառով. ԱլիևԲաքուն վերստին պնդում է՝ միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո կստորագրի խաղաղության պայմանագիրըԵրևանն ու Բաքուն հրապարակեցին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրըԱլիևը վստահ է՝ Հայաստանի Սահմանադրությունը կփոխվի