Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. Սիրանուշ Սահակյան

Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյան, արխիվ

«Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր», - «Ազատությանն» այսօր փոխանցեց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ գերիները օրերս հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ, որոնց ժամանակ էլ հայտնի է դարձել ինքնասպանության փորձերի մասին: Առանց անուններ հնչեցնելու Սահակյանը միայն տեղեկացրեց, որ ինքնասպանության փորձ իրականացնողները եղել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այլ մյուս գերիների շրջանում:

«Ցավոք, չեմ կարող որոշակիացնել ... Այսինքն՝ Կարմիր Խաչի այցելությունների դադարից հետո նման փորձեր են եղել, կրկնվել են, ինչը ցույց է տալիս ուղղակի կապը Կարմիր Խաչի գործունեության դադարեցման, մեկուսացվածության և մարդկային տառապանքների հետ», - ընդգծեց իրավապաշտպանը:

Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանն ահազանգում է՝ գերիները շուրջ երկու ամիս է հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել: Նրանց պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին տեսակցել էին հունիսին: Միջազգային այս կառույցն այսօրվանից Ադրբեջանի իշխանությունների պահանջով վերջնականապես դադարեցրեց իր գործունեությունը Բաքվում:

«Այս օրերին տեղի են ունեցել հեռախոսազանգեր, և ընտանիքները մեզ փոխանցեցին, որ այդ զրույցների միջոցով արդեն իսկ նրանց համար նկատելի են եղել առողջական լուրջ խնդիրներ և իհարկե հոգեբանական ծանր վիճակ: Հուսալքությունը խորանում է», - ընդգծեց Սիրանուշ Սահակյանը:

Պաշտոնական տվյալներով՝ Բաքվի բանտերում 23 հայ գերիներ են պահվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԿԽՄԿ-ը վաղվանից դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում«Մտահոգությունները շատ-շատ են». Բաքվում պահվող հայ գերիները 3 ամիս է՝ մեկուսացման մեջ ենԲաքվի բանտում պահվող հայ գերիների հարազատներին ասվել է՝ ԿԽՄԿ-ն այլևս չի այցելելու գերիներին Հայ գերիների ազատ արձակումը պետք է սպասել խաղաղության գործընթացի ավարտական փուլում. Սիրանուշ ՍահակյանԹրամփը խնդրե՞լ է Ալիևին ազատ արձակել 23 հայ գերիներինԳերիների ու արցախցիների վերադարձի հարցը մնաց լուսանցքում


Առավել մանրամասն տե՛ս այստեղ