ԵՄ-ն առաջարկում է սահմանափակել Իսրայելի հետ առևտրային կապերը և պատժամիջոցներ կիրառել երկու նախարարի նկատմամբ

Եվրամիությունն առաջարկում է սահմանափակել Իսրայելի հետ առևտրային կապերը և պատժամիջոցներ կիրառել Իսրայելի երկու նախարարի նկատմամբ՝ ի պատասխան Գազայի հատվածում շուրջ երկու տարի շարունակվող Իսրայելի պատերազմի, որի հետևանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ հազարավոր կանայք և երեխաներ։

«Ես ուզում եմ շատ հստակ լինել, նպատակը Իսրայելին պատժելը չէ։ Նպատակը Գազայի մարդասիրական իրավիճակի բարելավումն է», - հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

«Պատերազմը պետք է ավարտվի։ Տառապանքները պետք է դադարեցվեն, և բոլոր պատանդները պետք է ազատ արձակվեն», - հավելել է նա։

Reuters-ը նշում է, որ Բրյուսելի այս առաջարկը դժվար թե ընդունվի՝ դաշինքի անդամ երկրների դժկամության պատճառով։