Իրանի և Միացյալ Նահանգների բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ «շատ կարևոր» փուլում են, այսօր հայտարարել է ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության կազմակերպության ղեկավարը Իսլամական Հանրապետություն կատարած այցի ժամանակ:
Ռաֆայել Գրոսսին Թեհրան է այցելել երեկ, հանդիպել երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, ով այժմ գտնվում է Մոսկվայում՝ ամերիկյան կողմի հետ բանակցությունների արդյունքները ներկայացնելու համար։
«Մենք գիտենք, որ շատ ժամանակ չունենք»,- ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը։
Ավելի վաղ Միացյալ Նահանգների առաջնորդը նամակ էր ուղարկել Թեհրան, Իրանին հրավիրել բանակցությունների և ընդգծել՝ եթե երկու ամսում նոր գործարք չկնքվի, Վաշինգտոնը կարող է ռազմական ուժ կիրառել Իրանի նկատմամբ։